 
                        «Դժվարությամբ եմ շնչում, դժվարությամբ եմ քայլում…». Ալլա Պուգաչովա
 
                                    Էստրադային երգչուհի Ալլա Պուգաչովան երկրպագուներին հայտարարել է, որ արագորեն ծերանում է: Արտիստուհին առողջական վիճակի վատացումից գանգատվել է իր Instagram-ում։
«Օրգանիզմս տեղի է տալիս: Դժվարությամբ եմ շնչում, դժվարությամբ եմ քայլում, բայց ես դեռ ողջ եմ եւ պետք է ապրեմ երեխաներիս համար»,- ասել է Պուգաչովան:
Ինչպես նշում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն, երգչուհին այդպես է պատասխանել իր արտաքին տեսքը ծաղրող ինտերնետ-օգտատերերի քննադատությանը:
«Ձեր թույնն ու չարությունն ուղղեք կյանքի ավելի կարեւոր խնդիրների դեմ պայքարելուն, քան իմ ծերությունն է ու անկարությունը»,- առաջարկել է 68-ամյա աստղը: Նա նաեւ խոստացել է մինչեւ իր օրերի վերջը մտածել երեխաների ու իր երկրպագուների մասին:
Ալլա Պուգաչովան ունի երկու անչափահաս երեխա՝ Ելիզավետան եւ Գարրին: Երգչուհին ես մեկ դուստր ունի՝ 46-ամյա Քրիստինա Օրբակայտեն:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        