«Օրինաց երկիր» կուսակցությունը հեռացրել է Հովհաննես Մարգարյանին. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ «Օրինաց երկիր» կուսակցությունից հեռացվել է կուսակցության վարչության անդամ Հովհաննես Մարգարյանը: Վերջինս ՕԵԿ նախագահին պատկանող «Հայասի» ընկերության տնօրենն էր, և տնօրենի պաշտոնից հեռացվելուց հետո հեռացվել է նաև կուսակցությունից:
«ՕԵԿ-ն ու «Հայասին» այժմ մեկ միասնություն են, և բոլոր նրանք, ովքեր աշխատում են «Հայասիում», նաև կուսակցության անդամ են: Արթուր Բաղդասարյանը կուսակցությունը պահելու այլ ճանապարհ չի գտել, քան գործարան-կուսակցություն սինթեզի իրականացումը:
Բազմաթիվ ՕԵԿ-ականներ են անցել Հովհաննես Մարգարյանի ճանապարհով, երբ նրանց հեռացրել են գործարանից, կուսակցության հետ կապը կտրվել է ինքնաբերաբար»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: