
Հանրահայտ վրացական «լոբիոն»՝ պատրաստված գյուղական բաղադրատոմսով

Բաղադրիչներ
1. Թարմ համեմ – 10 գ
2. Սոխ – 1/2 հատ
3. Կանաչ լոբի – 400 գ
4. Ընկույզ – 100 գ
5. Արևածաղկի ձեթ – 1 ճ/գ
6. Չոր աջիկա – 1 պտղունց
7. Խմելի-սունելի – 1 պտղունց
8. Կանաչ ռեհան – 10 գ
9. Կարմիր ռեհան – 10 գ
10. Սխտոր – 1 ատամիկ
11. Գինու քացախ – 1 թ/գ
12. Աղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
1. Կանաչ լոբին մեծ-մեծ կտրատել և եփել: Լոբին եփված կլինի եռալուց հետո 20 րոպեների ընթացքում: Թողնել՝ սառչի:
2. Սոխը մանր կտրատել և տապակել արևածակի ձեթով՝ մի փոքր ջուր ավելացնելով:
3. Ընկույզը երկու անգամ անցկացնել մսաղացով, որից հետո խառնել սոխի հետ, ավելացնել մանր կտրատված կանաչին, մանրացրած սխտորը, աջիկան և խմելի-սունելին, լցնել գինու քացախը, և այդ ամենը լավ խառնել լոբու հետ: Ցանկության դեպքում մի փոքր աղ ավելացնել և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը