Բաժիններ՝

25 անհարմար բաներ, որոնք պետք է անել հետագայում չփոշմանելու և լիարժեք կյանքով ապրելու համար

Կյանքը առանց այն էլ բավականաչափ ծանր բան է, և անհրաժեշտություն չկա ապրել զղջալով, ափսոսալով կորցրած հնարավորությունների, սիրո համար: Եթե դուք ուզում եք առավելագույնս օգտագործել սեփական կյանքը, այս 25 հուշումները կերաշխավորեն, որ դու չեք զղջա ձեր կյանքի ինչ-որ հատվածի համար:

1. Ասեք, երբ ինչ-որ բան անհանգստացնում է ձեզ: Ձեզ միայն մեկ հնարավորություն է տրված դրա վրա ազդելու համար:

2. Ամուր եղեք և հետևեք նրան, ինչ իսկապես կարևոր է ձեզ համար:

3. Ինքներդ ձեզ հարցրեք, թե ինչ էիք ուզում դառնալ մեծանալով` երբ փոքր էիք: Եթե դուք դեռ դրան չեք հասել, շարունակեք աշխատել այդ ուղղությամբ:

Կարդացեք նաև

4. Բաց թողեք այն, ինչ ձեր կյանքում այնքան էլ մեծ նշանակություն չունի: Երբ դուք 20 տարեկան եք, ամեն ինչ կարևոր է թվում:

5. Համոզվեք, որ դուք ապրում եք սոցիալական ցանցերից դուրս կյանքով, այլ ոչ թե՝ ձեր ենթադրյալ կյանքի պատկերը նկարում եք այնտեղ:

6. Մի կողմ դրեք ավելորդ դրաման: Թող ձեր` ամեն ինչի նկատմամբ չափից առավել Ես-ը դադար առնի:

7. Զրույցներ վարեք աշխարհի, քաղաքականության, հետաքրքրությունների, կերակուրի մասին, ամեն ինչի մասին, միայն ոչ՝ ուրիշ մարդկանց ու նրանց վերաբերյալ բամբասանքների:

8. Վերջ տվեք ինքներդ ձեր մասին ասել, որ գեր եք: Երբ դուք մահանաք, ոչ ոք չի հիշելու այն մասին, որ դուք գեր եք: Նրանք ձեզ հիշելու են՝ որպես մարդ:

9. Հետաքրքրվեք այլ մարդկանցով և հիշեք, որ նրանց ուսումնասիրելը շատ գրավիչ և գերազանց միջոց է ինքներդ ձեզ ճանաչելու համար:

10. Դադարեք փորձել լինել մեկ այլ բան, քան բարի և սրտակցող մեկը: Բարությունը ձեզ շատ ուրախություն կբերի ու կտա կյանքում բավարարվածության զգացում: Ոչ ոքի ձեր կարծիքը հետաքրքիր չէ, եթե դուք մարդկանց դուր չեք գալիս:

11. Ձեզ շունչ քաշելու ժամանակ տվեք: Ուշադրություն դարձրեք տվյալ պահի վրա և ձեզ թույլ տվեք վայելել ներկան:

12. Կարդացեք: Շատ: Մի սահմանափակվեք միայն համացանցում եղածով: Դեռևս տպագրվում են շատ ակտուալ գրքեր:

13. Բարեհամբույր եղեք: Դա անելու ամենապարզ եղանակը միշտ ուրիշների զգացմունքները ձեզնից առաջ դնելն է:

14. Դուք չեք պատրաստվում ճանապարհորդել ու փնտրել ձեր երկրորդ կեսին: Դուք պետք է դուրս գաք ու գտնեք նրան:

15. Մի ծախսեք այն փողերը, որը չունեք, տվեք փող, երբ կարողանում եք, վաղ փուլում տրամադրվեք ֆինանսական հաջողության, և դուք ուրախ կլինեք:

16. Պատվոգրերն ու մեդալները ձեզ ավելի լավը չեն դարձնում: Աշխատեք այն բանի վրա, որ ամեն օր ավելի լավը լինեք, և դուք կդառնաք այն մարդը, ում ինքներդ եք տեսնում:

17. Զարգացեք՝ որպես անձնավորություն: Օգտագործեք դա որոշումներ ընդունելու ու ձեր կյանքն ուղղորդելու համար:

18. Մի ջնջեք մարդկանց ու կամուրջները մի այրեք: Եթե մտածում եք, որ այս աշխատանքից հեռանալը ձեր կյանքի վրա չի ազդելու 5 տարի անց, մտածեք ևս մեկ անգամ:

19. Մարդկանց խնդրեք ձեզ հետ ազնիվ ու անկեղծ լինել: Անկախ այն բանից՝ համաձա՞յն եք դուք նրանց հետ, թե՞ ոչ, մարդկանց լսելը կարևոր է:

20. Ուշադրություն դարձրեք, երբ ինչ-որ բան ձեզ անհարմարավետություն է պատճառում, որովհետև հնարավորություն կա սովորել ու աճել այդ ոլորտում, սակայն մարդիկ քողարկում են դա:

21. Ուրիշներին ձեր թերությունների համար մի մեղադրեք: Գտեք դրանք ու ինքներդ ձեր կյանքի բոլոր փուլերի համար պատասխանատվությունը վերցրեք ձեզ վրա:

22. Գտեք ձեր նպատակը, և կգտնեք հաճույքը:

23. Ձեզ համար տուն ստեղծեք` անկախ այն բանից, թե որտեղ եք գտնվում. լինի դա ձեր ծնողների նկուղը թե քաղաքում ինչ-որ բարձրահարկ, արմատներ ձգեք և գոհ կլինեք նրանով, ինչ ունեք:

24. Մոռացեք այն, ինչ տեսնում եք համացանցում: Իրական կյանքը ձեր աչքերի առջևով է անցնում: Դուրս եկեք ու ապրեք:

25. Համոզվեք այն բանում, որ դուք առավելագույնս օգտագործել եք ձեր կյանքը` երբեք չզսպելով սերը, մտքերը, գաղափարներն ու ցանկությունները:
Եվ հիշեք, կյանքը ցանկացած պահին փոխելու հնարավորություն միշտ էլ կա:

Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս