Բաժիններ՝

Telegraph-ը նոր մանրամասներ է հայտնել Սկրիպալի թունավորման մասին

Նյարդակաթվածահարական նյութով փաթեթվածքը, որով, հետաքննության վարկածով, թունավորվել է ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալը, գտնվել է նրա դուստր Յուլյայի ուղեբեռում, որով նա Սոլսբերի էր ժամանել Մոսկվայից: Այդ մասին հայտնել է The Telegraph թերթը՝ վկայակոչելով հատուկ ծառայություններում իր սեփական աղբյուրները:

Նրանց տվյալներով՝ հետաքննությունը մշակում է այն վարկածը, որ թույնով ներծծված են եղել հագուստի առարկաներ, կոսմետիկայի միջոցներ կամ Յուլյայի բերած նվերները, որոնք ենթադրվում էր բացել Սերգեյ Սկրիպալի տանը: Հրատարակությունը եզրակացնում է, որ այս կերպ «միսս Սկրիպալը կանխամտածված ուղղորդվել է հոր դեմ»:

Ինչպես տեղեկացվել է, Սերգեյ Սկրիպալին եւ նրա դուստր Յուլյային գտել են Սոլսբերիի առեւտրական կենտրոններից մեկի մոտ անգիտակից վիճակում: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց եւ գտնվում են կոմայի մեջ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս