Բաժիններ՝

Ողբերգական վթար Դալար-Դվին ճանապարհին. վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Փետրվարի 27-ին՝ ժամը 20:01-ին, ահազանգ է ստացվել, որ Դալար-Դվին ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Դալար-Դվին ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են «ԳԱԶ 53» մակնիշի (վարորդ` 1969 թ. ծնված Ա. Հ.) և «LADA Priora» մակնիշի 35 NU 881 (վարորդ՝ 1973 թ. ծնված Շ. Խ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները. վերջինիս վարորդը հոսպիտալացման ճանապարհին մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և իրականացրել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս