Բաժիններ՝

Պատահար Ակնալիճում. կան տուժածներ

Փետրվարի 28-ին՝ ժամը 03:54-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի 35 GL 971 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1992 թ. ծնված Ա. Ս.) շրջվել է ճանապարհի երթևեկելի հատվածում, ինչի հետևանքով վարորդը և ուղևոր՝ 1990 թ. ծնված Ս. Գ.-ը մինչ փրկարարների կանչի վայր հասնելը տեղի ուժերով հոսպիտալացվել են Մեծամորի ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ավտոմեքենան դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատվածից և կատարել ճանապարհի մաքրման և լվացման աշխատանքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս