Բաժիններ՝

Հրդեհ Երևանի կենտրոնում. կա տուժած

Փետրվարի 28-ին՝ ժամը 05:19-ին, տեղեկություն է ստացվել, որ Մաշտոցի պողոտայի թիվ 14 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մաշտոցի պողոտայի թիվ 14 շենքի բնակարաններից մեկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:54-ին, մարվել՝ 06:02-ին: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ 1986 թ. ծնված Է. Թ.-ը հոսպիտալացվել է «Մ. Հերացու» անվան թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Ննջասենյակում (6 քմ) ամբողջությամբ այրվել է երկու պահարան և մեկ մահճակալ, իսկ դուռը և մեկ պահարանը՝ մասամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս