«Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի վերջին օրերի կադրային նշանակումները սյուրռեալիզմի ժանրից էին». «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի եւ Կարեն Կարապետյանի վերջին օրերի կադրային նշանակումները սյուրռեալիզմի ժանրից էին. նրանց պաշտոնավարման ավարտին մնացել է մեկ ամիս, բայց սա չի խանգարել, որ երկուսն էլ համալրեն իրենց խորհրդականների՝ առանց այն էլ մեծ բանակը:
Սերժ Սարգսյանն իրեն խորհրդական է նշանակել ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանին, իսկ Կարեն Կարապետյանը՝ ԼՂՀ գյուղատնտեսության նախկին նախարար Արամ Ախոյանին:
Թե պաշտոնավարման վերջին ամսում ի՞նչն է նախագահին ու վարչապետին դրդել նման քայլի, ի՞նչ արժեքավոր խորհուրդներ պետք է տան նորանշանակ պաշտոնյաները, որ չեն կարող Սերժ Սարգսյանի 7 եւ Կարեն Կարապետյանի 13 գործող խորհրդականները, պարզ չէ:
Փոխարենը պետք է արձանագրենք, որ իշխանությունները շարունակում են այսկերպ շռայլել ՀՀ պետական բյուջեի միջոցները, թերթի տեղեկություններով՝ խորհրդականների այդքան մեծ բանակը խիստ ծախսատար է, եւ ըստ էության, կարելի է համարել պետական միջոցների վատնում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: