Գագիկ Հարությունյանի ազգուտակը բարձր պաշտոնների է տարբեր ոլորտներում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՍԴ նախագահ, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնի հավակնորդ Գագիկ Հարությունյանից հետաքրքրվեցինք, թե ինչ երաշխիք, որ ԲԴԽ-ն ազատ ու անաչառ կառույց կլինի՝ ապահովելով դատական համակարգի անկախությունը, երբ իր սահմանադրական որոշումները հավատ չեն ներշնչում, բացի այդ՝ խնամիական կապեր ունի Սերժ Սարգսյանի հետ, ազգուտակն էլ բարձր պաշտոնների է տարբեր ոլորտներում։

Գ․ Հարությունյանը հարցին նախ հարցով պատասխանեց․ «Հայաստանում էդպիսի մարդ կա՞, որ մյուսի հետ ինչ-որ կապ չունենա», ապա ասաց․ «Իհարկե՝ չկա»։ Եվ հրաժարվելով այլ հարցերին պատասխանելուց, շրխկացրեց մեքենայի դուռը։

Հիշեցնենք, որ ՍԴ նախագահի եղբայրը՝ Արզուման Հարությունյանը, ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալն է, եղբորորդին՝ Հայկ Հարությունյանը, վարչապետի փեսան է եւ էներգետիկայի փոխնախարարը: Քույրը՝ Շամամ Հարությունյանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալն է:

Դուստրը՝ Արմինե Հարությունյանը, թիվ 8 պոլիկլինիկայի գլխավոր բժիշկն է, սկեսրայրին պատկանող «Բեգլարյան» Բ/Կ-ում աշխատում է որպես բաժանմունքի վարիչ:

Նրա ամուսինը՝ Արտաշես Բեգլարյանը, ՀՀ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետի տեղակալն է: Գագիկ Հարությունյանի որդին՝ Արտակ Հարությունյանը, ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն եւ կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետն է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս