Բաժիններ՝

Գիգզը գտնում է, որ «Մանչեսթեր Սիթիին» դեռ վաղ է համեմատել «Մանչեսթեր Յունայթեդի», «Չելսիի» և «Արսենալի» հետ

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռայան Գիգզը կարծիք է հայտնել, որ «Մանչեսթեր Սիթիին» վաղ է համեմատել «Մանչեսթեր Յունայթեդի», «Չելսիի» և «Արսենալի» հետ, որոնք երեքով նվաճել են ԱՊԼ-ի 21 չեմպիոնական տիտղոս՝ խաղարկված 25-ից:

Տվյալ պահին «Մանչեսթեր Սիթին» 72 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ 13 միավորով առաջ անցնելով մոտակա հետապնդողից՝ «Մանչեսթեր Յունայթեդից»:

«Կարծում եմ՝ բոլորը կընդունեն, որ այն ֆուտբոլը, որը ցուցադրում է «Մանչեսթեր Սիթին», կանգնած է ԱՊԼ-ի պատմության լավագույն օրինակների շարքում: Բայց «Մանչեսթեր Յունայթեդի», «Չելսիի» և «Արսենալի» հետ համեմատվելու համար պետք է, որպեսզի նրանք մի քանի տիտղոս հաղթեն: Պետք է ստաբիլություն ցուցաբերել, այլ ոչ թե անցկացնել մեկ հրաշալի մրցաշրջան»,- Գիգզին է մեջբերում Sky Sports-ը:

Ավելացնենք, որ «Մանչեսթեր Սիթին» 2 անգամ՝ 2012 և 2014 թվականներին, դարձել է ԱՊԼ-ի չեմպիոն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս