Բաժիններ՝

Վթար Քանաքեռավանում. կա արգելափակված քաղաքացի

Փետրվարի 27-ին՝ ժամը 21:20-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի 34 VU 808 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1991 թ. ծնված Վ. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել քարերի վրա:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Արմենիա ԲԿ և դուրս գրվել: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս