Բաժիններ՝

Մեքսիկացի կանայք ամուսնացել են ծառերի հետ

Մեքսիկայի Օահակայի նահանգի Սան-Ջասինտո-Ամիլպաս քաղաքում մի քանի կանայք խորհրդանշական ամուսնություններ են կնքել ծառերի հետ: Այդ մասին հայտնել է Metro հրատարակությունը:

Արարողությունը, որը կազմակերպվել է պերուացի դերասան եւ բնապահպան-ակտիվիստ Ռիչարդ Տորեսի նախաձեռնությամբ, տեղի է ունեցել փետրվարի 25-ին: Ճերմակազգեստ մասնակիցները գրկում եւ համբուրում էին ծառերը, նրանց հավատարմության երդում տալիս եւ օդ էին նետում ծաղիկների փնջեր:

Խորհրդանշական հարսանիքի օգնությամբ, որը տեղի է ունեցել ինկերի սովորույթներին համապատասխան, ակտիվիստներն ակնկալում են հասարակայնության ուշադրությունը հրավիրել Մեքսիկայի հարավ-արեւմուտքում անտառների ապօրինի հատման վրա:

2017 թվականի դեկտեմբերին Ռիչարդ Տորեսը համանման միջոցառում էր կազմակերպել Պերուում: Նա նշում է, որ հույս ունի այդ կերպ հազարավոր ծառեր փրկել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս