![](/banners/BeFunky-design.jpg)
Երևանում փրկարարները մատանին հանել են բնակչի մատից. մեկնել է մեկ մարտական հաշվարկ
![](https://168.am/wp-content/uploads/2016/02/matani01.png)
Փետրվարի 25-ին՝ ժամը 22:44-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գրիբոյեդով փողոցի թիվ 2 շենքի 17-րդ բնակարանի բնակչի մատից մատանին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները մատանին դուրս են բերել՝ 1973 թ. ծնված Գ. Ս.-ի մատից: