Ո՞վ է ԱԱ-2018-ի ֆավորիտը՝ ըստ Պելեի
Աշխարհի եռակի չեմպիոն, Բրազիլիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն խոսել է ԱԱ-2018-ի մասին:
«Բրազիլիան միշտ մնում է թիմ, որը պայքարում է Աշխարհի չեմպիոնի կոչումի համար: Վերջին մունդիալներում մենք չունեինք ժամանակ լավ նախապատրաստվելու համար: Բրազիլացի ֆուտբոլիստների մեծ մասը խաղում են արտասահմանում:
Այս պարագայում մարզչական շտաբի աշխատանքը շատ է բարդանում: Պետք է հարմարվել և պայքարել, մենք չպետք է ուղղակի ասենք, որ ուղղակի չի ստացվում: Բայց ես կասկած չունեմ, որ բրազիլացիները հիմա ամենից ուժեղն են աշխարհում:
Բրազիլիան՝ ֆավորի՞տ է: Մի՛շտ: Եթե թիմին տաք պատրաստվելու ժամանակ, ապա նրանք ցույց կտան իրենց ամբողջ պոտենցիալը: Բացի Բրազիլիայից, պետք է անպայման ուշադրություն դարձնենք Գերմանիային: Ես կնշեի նաև Ռուսաստանին, ով խաղում է սեփական հարկի տակ: Եթե խոսենք Լատինական Ամերիկայի մասին, ապա չպետք է մոռանանք Արգենտինային»,- նշել է Պելեն:
Սիրարփի Աղաբաբյան