Բաժիններ՝

Զենք-զինամթերքի հայտնաբերում Արագածոտնի մարզի Արուճ գյուղում

Փետրվարի 24-ին Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում, Արագածոտնի մարզի Արուճ գյուղի տներից մեկում կատարվել է խուզարկություն:

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները համագործակցելով ինչպես քննչական մարմինների, այնպես էլ ոստիկանության մի շարք այլ ստրոբաժանումների ծառայողների հետ` խուզարկությամբ նշված տան թաքստոցից հայտնաբերել են` 7,62 մմ տրամաչափի «Նագան» տեսակի ատրճանակ, տարբեր տրամաչափի փամփուշտներ, նռնակներ ու նռնակի պայթուցիչներ, «Սոկոլ» տեսակի վառոդ, 32 մմ տրամաչափի որսորդական հրացանի ինքնաշեն խզակոթ` փողակալով, ականաորսիչի ականաջակալ, ազդանշանային հրթիռի ինքնաշեն սարք, «ԱԿՄ» ինքնաձիգի պահեսատուփ, հետադարձ մեխանիզմ, «Կարաբինի» փակաղակ, նռնակի 2 և ինքնաձիգի 3 կողապայուսակ, գնդացրի բռնիչ, «Դրագունով» դիպուկահար հրացանի փող, «ԱԿՄ» ինքնաձիգի փող, 2 ինքաձիգի շամփուր, 2կգ 400 գ տրոտիլի պայթուցիկ լիցք, 8 էլեկտրադետոնատոր, 5 մետր այրվող լար:
Հայտնաբերվածն առգրավվել է:
Կատարվում է նախաքննություն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս