
«Երազում եմ հաղթել Պրեմիեր Լիգան «Լիվերպուլի» հետ». Մոհամեդ Սալահ

«Լիվերպուլի» կիսապաշտպան Մոհամեդ Սալահը հայտարարել է, որ երազում է հաղթել առաջնությունը «Լիվերպուլի» հետ:
«Լիվերպուլը» կարող է բարձրանալ 2-րդ հորիզոնական, եթե շաբաթ օրը հաղթի «Վեսթ Հեմին»: «Ես եկել եմ այստեղ, որպեսզի տիտղոսներ հաղթեմ: Կարող եմ ասել երկրպագուներին, որ մենք 100 տոկոսով նվիրվում ենք խաղին, որպեսզի ինչ-որ բան հաղթենք «Լիվերպուլի» հետ: «Լիվերպուլն» արդեն վաղուց չի հաղթել առաջնությունը, այնպես որ, ես երազում եմ հաղթել Պրեմիեր լիգան հենց այս ակումբի հետ»,- հայտարարել է Սալահը:
Ընթացիկ մրցաշրջանում Սալահն անցկացրել է 26 խաղ ԱՊԼ-ում, խփել է 22 գոլ և կատարել է 7 փոխանցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը