Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» Դավիդ Դե Խեայի համար պահանջում է 100 մլն եվրո

2017թ. ամառվանից հետո այս գումարը մեծ չի թվում: «Մանչեսթեր Յունայթեդը» սահմանել է դարպասապահ Դավիդ Դե Խեայի տրանսֆերային արժեքը: Իսպանացի դարպասապահին ստանալ ցանկացողները ստիպված կլինեն վճարել 100 մլն եվրո:

Ըստ Marca-ի տեղեկության՝ այդպիսի գնով «կարմիր սատանաներն» ուզում են վախեցնել գնորդներին: Բայց Դե Խեայի նկատմամբ գլխավոր հավակնորդը մնում է Մադրիդի «Ռեալը», որը երբեք չի ամաչում խոշոր գնումներից:

Ընթացիկ մրցաշրջանում Դե Խեան անցկացրել է 33 պաշտոնական խաղ, որից 19-ում դարպասները չոր է պահել: Դե Խեայի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2019 թվականը: Կողմերը բանակցություններ են վարում դրա երկարաձգման վերաբերյալ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս