Բաժիններ՝

Airbus-ը ցուցադրել է թռչող տաքսու առաջին թռիչքը

Airbus ընկերությունը ցուցադրել է Vahana նախագծի Alpha One իր առաջին թռչող տաքսու թռիչքը: Տեսահոլովակը մատչելի է YouTube-ում։ Ինչպես գրում է DailyMail-ը, թռիչքը կայացել է տակավին հունվարի վերջին Փենդլթոնում (Օրեգոնի նահանգ, ԱՄՆ):

Առաջին լիարժեք թռիչքային փորձարկման ժամանակ անօդաչու ապարատն օդ էբարձրացել 16 ֆուտ (գրեթե հինգ մետր) եւ երկնքում անցկացրել 53 վայրկյան: Հաջորդ փորձարկումների ժամանակ մշակողները մտադիր են ստուգել մինչեւ առաջադրված կետը դրոնի թռչելու ունակությունը:

Alpha One-ի գաբարիտները կազմում են 6,2 մետր լայնություն, 5,7 մետր երկարություն եւ 2,8 մետր բարձրություն: Այն կարող է բարձրացնել մնչեւ 745 կիլոգրամ, սակայն խցիկում տեղ կլինի ընդամենը մեկ ուղեւորի համար: Դրոնն աշխատում է միայն էլեկտրականությամբ: Այն մշակվել է կոնվերտոպլանի սկզբունքով, ունի ութ պտուտակ եւ վեց ռոտոր: Ապարատը կարող է բարձրանալ ուղղաձիգ եւ ինքնուրույն կարգավորում է թեւերի դիրքը:

Alpha One-ի մշակումն սկսվել է 2016 թվականին: Airbus ընկերությունը պլանավորում է արտադրանքն առեւտրային շուկա հանել 2020 թվականին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս