Գիտնականները՝ հեռուստացույցով տարվելու վտանգի մասին

Հեռուստացույցի առջեւ երկար ժամանակ անցկացնելը մեծացնում է արյունաբեր երակի թրոմբոզի առաջացման վտանգը: Այս եզրակացությանն են եկել ԱՄՆ-ի Մինեսոթայի համալսարանի գիտնականները: Նրանց աշխատության մասին գրել է Science Daily-ն:

Բժիշկները 24 տարի հետեւել են 45-ից 64 տարեկան 15 հազար ամերիկացիների առողջությանը՝ կանոնավոր կերպով հարցում անցկացնելով նրանց վիճակի եւ կենսակերպի վերաբերյալ: Այդ ժամանակաընթացքում գրանցվել է արյունաբեր երակի թրոմբոզի 691 դեպք:

Դրա հետ մեկտեղ պարզվել է, որ նրանք, ովքեր կանոնավոր կերպով զգալի ժամանակ են անցկացրել հեռուստացույցի առջեւ, 1,7 անգամ ավելի հաճախ են տառապել հիվանդություններից: Թրոմբոզի մեծ վտանգը պահպանվել է միեւնույն քաշը եւ ֆիզիկական բեռնվածություններն ունեցող մասնակիցների մոտ:

«Այդ արդյունքները ցույց են տալիս, որ մարդիկ, որոնք կանոնավոր կերպով զբաղվում են ֆիզիկական վարժություններով, չպետք է անտեսեն երկար ժամանակ նստած վիճակում գտնվելու, օրինակ, հեռուստացույց դիտելիս, պոտենցիալ վնասը»,-ասում է ուսումնասիրության համահեղինակ Յասուհիկո Կուբոտան:

Արյունաբեր երակի թրոմբոզը թրոմբների գոյացումն է երակների ներսում: Ամենից հաճախ այդ գործընթացը վերաբերում է ոտքերի անոթներին:

Հիվանդությունը կարող է  առաջացնել թոքային շնչերակի խցանում, ինչը բուժման բացակայության դեպքում հանգեցնում է մահվան, հեղորվել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս