
Ամերիկացի ռեփերը բարձրացել էստրատոսֆերա և երաժշտություն միացրել

Ամերիկացի ռեփեր Փրեսթոն Օշիտան, որը հանդես է գալիս Towkio կերծանվամբ, բարձրացել է ստրատոսֆերա, որպեսզի այնտեղից թողարկի իր դեբյուտային ալբոմը՝ WWW-ը: Նրան 30 կիլոմետր բարձրության վրա է հասցրել հատուկ պատիճախցիկը, որն ամրացված է եղել հելիումով լցված գնդին: Այդ մասին հայտնել է Pitchfork-ը:
Սարքին ամրացրել են մի քանի դինամիկներ, որպեսզի ստրատոսֆերա հասած արտիստը կարողանա հնչեցնել ալբոմի թրեքները:
Իր թռիչքին վերաբերող լուսանկարներն ու տեսագրությունները երաժիշտը հրապարակել է Instagram-ում: «Մենք դա արեցինք: Բառերով անկարելի է նկարագրել, թե ինչ եմ ես զգում»,- մեկնաբանել է նա փոստերից մեկը:
https://www.instagram.com/p/Bfeg8tFncb6/?utm_source=ig_embed