Բաժիններ՝

«Կորցրեցինք Սանչեսին, բայց կարող ենք հույսներս դնել Մխիթարյան-Օբամեյանգ զույգի վրա». Ռոբեր Պիրես

Լոնդոնի «Արսենալի» նախկին կիսապաշտպան Ռոբեր Պիրեսն անհանգստացած չէ, որ չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»:

«Զինագործներն» իրենք էլ մանկունյանցիներից ձեռք բերեցին Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին և գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգին՝ Դորտմունդի «Բորուսիայից»:

«Այսպիսին է ֆուտբոլը, այստեղ ամեն ինչ հնարավոր է: Իհարկե, «Արսենալը» կորցրեց շատ ուժեղ ֆուտբոլիստի, բայց չէ՞ որ մենք նրա փոխարեն ստացանք նույնպես գերազանց ֆուտբոլիստների: Ինձ համար այդ իմաստով ոչինչ չի փոխվել: Թիմը չի կազմվում մեկ ֆուտբոլիստով, հիմա մենք պետք է նայենք ներկային և ապագային: Մենք կորցրեցինք Սանչեսին, բայց պետք է հույսներս դնենք Մխիթարյան-Օբամեյանգ զույգի վրա և սպասենք, որ նրանք կսկսեն համագործակցել այնպես, ինչպես դա անում էին «Բորուսիայում»»,- Պիրեսին է մեջբերում Marca-ն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս