Բաժիններ՝

Պոգբան հնարավորություն է փնտրում «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալու համար

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան ակտիվորեն զբաղվում է նոր ակումբ փնտրելով: Վերջին ժամանակները ֆրանսիացի կիսապաշտպանը վերջնականապես վիճել է «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի հետ, ով, ըստ Պոգբայի կարծիքի՝ օգտագործում է իրեն ոչ ճիշտ դիրքում:

Ինչպես հաղորդում է The Mirror-ը, խաղացողը և մարզիչը վերջնականապես վիճել են, և դրա համար Պոգբան արդեն սկսել է նոր ակումբ փնտրել: Ըստ աղբյուրի տեղեկության՝ Պոգբան ցուցում է տվել իր ներկայացուցիչերին՝ կապվել մի քանի եվրոպական թոփ-ակումբների հետ, որոնց անունները դեռ չի բացահայտում, և առաջարկել իր ծառայությունները:

«Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալու համար Պոգբան ստիպված կլինի գտնել ակումբ, որը համաձայն կլինի նրա տեղափոխության համար վճարել 110 մլն եվրո՝ այնքան, ինչքան «Մանչեսթեր Յունայթեդը» վճարել է ֆրանսիացու տրանսֆերի համար: Պոլը միացել է «Մանչեսթեր Յունայթեդին» 2016թ. ամռանը: Այդ ժամանակվանից նա ակումբում անցկացրել է 81 խաղ, խփել է 12 գոլ և կատարել է 16 փոխանցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս