Բաժիններ՝

NASA-ն նոր սկաֆանդր է մշակում

NASA-ի մասնագետները մշակում են տիեզերական սկաֆանդրի նոր մոդել՝ հանդերձված կենսագործունեության թափոնների հեռացման համակարգով: Ինչպես հայտնել է Space.com ինտերնետ-պորտալը, նման համակարգ է օգտագործվել «Ապոլոն» ծրագրի շրջանակներում դեպի Լուսին օդաչուավոր արշավախմբերի համար պատրաստված սկաֆանդրներում։

Նոր սկաֆանդրը, որն ստացել է «Orion-ի անձնակազմի կենսագործունեության ապահովման կոստյում» անվանումը, կարող է օգտագործվել ամերիկյան Orion նոր տիեզերանավում դեպի Լուսին թռիչքների ժամանակ: Այն նախագծվում է այն կերպ, որ անձնակազմը նույնիսկ տիզերանավի ապահերմետիկացման դեպքում կարողանա սկաֆանդրերով շարունակել աշխատանքը վեց օրվա ընթացքում:

«Դա շատ երկար ժամանակ է,- հարցազրույցի ժամանակ հայտարարել է սկաֆանդրի ներքին համակարգերի մշակման ծրագրի ղեկավար Քրիստին Ջոնսոնը:- Այդքան ժամանակ գտնվել սկաֆանդրում, երբ կողքիդ կենսագորունեության թափոններ են, բնավ էլ հեշտ չէ», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս