
Ճաղատացման դեմ որոշել են պայքարել կարտոֆիլ ֆրիով

Գիտնականներն առաջարկել են ճաղատացման դեմ պայքարել այն քիմիկատի միջոցով, որը պարունակում է ֆրի կարտոֆիլը: Այս մասին հայտնել է Metro հրատարակությունը: Մի խումբ ճապոնացի գիտնականներ կարողացել են մազերի գեղձաբշտիկներ աճեցնել՝ օգտագործելով պոլիդիմեթիլսիլոքսանը:
Այս նյութն ավելացվում է ֆրի կարտոֆիլին, որպեսզի ձեթը, որի մեջ այն պատրաստվում է, չփրփրակալի: Այն նաեւ իրենով անցկացնում է թթվածինը. ինչն էլ հարկավոր է եղել մազերի գեղձաբշտիկների աճեցման համար: Պոլիդիմեթիլսիլոքսանի միջոցով հաջողվել է աճեցնել հինգ հազար սաղմ: Դրանք պատվաստել են մկների վրա, եւ մի քանի օր անց նրանց մոտ մի քանի մազափունջ է աճել:
Գեղձաբշտիկները, Յոկոհամայի համալսարանից պրոֆեսոր Ձյունձի Ֆուկուդայի խոսքով՝ «կրկնում են սովորական մազերի կենսացիկլը»: Նախնական գիտափորձերն ապացուցել են, որ մեթոդը կգործի նաեւ մարդու համար: