Բացահայտվեց յուրացման հերթական դեպքը։
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ելույթ է ունեցել Ալմաթիում կայացած «Թվային օրակարգը գլոբալիզացիայի դարաշրջանում» համաժողովին:
Եգիպտոսի ոստիկանությունը Կահիրեում բացահայտել է բժիշկների եւ միջնորդների հանցախումբ, որոնք զբաղվում էին դոնորական երիկամների վաճառքով:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 2-ին ընդունել է ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի անդամներին՝ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի գլխավորությամբ:
Բրազիլիայի նախագահ Միշել Տեմերը չի ստացել 2017 թվականի նոյեմբերի եւ դեկտեմբերի թոշակը, որովհետեւ պետական մարմիններին չի ներկայացրել ապացույցներ, որ ինքը ողջ է, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Եղվարդի բնակչուհին փետրվարի 1-ին պատանդ է վերցրել իրեն պարտք կնոջ 10-ամյա դստերը և պահանջել է վերադարձնել պարտքը:
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Ալմաթիում հանդիպել է Բելառուսի Հանրապետության վարչապետ Անդրեյ Կոբյակովի հետ:
Հայաստանի ռուսական ռազմակայանի՝ Գյումրիի բնակելի զինվորական ավանի տարածքում ավարտվել է ՌԴ պաշտպանության նախարարության մանկապարտեզի բարեկարգումը:
Հ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ին ժամը 12:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փետրվարի 1-ին, ժամը 18.40-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, գծային բաժին բերման է ենթարկվել Մոլդովայի Հանրապետության քաղաքացի, 1998 թ. ծնված Գեորգե Վ.-ն:
Կանադայի արտաքին գործերի նախարարությունը մտահոգություն է հայտնել Սիրիայի Աֆրին շրջանում թուրքական զինված ուժերի գործողությունների առնչությամբ:
ԿԺԴՀ-ի արտաքին գործերի նախարար Լի Յոն Հոն նամակ Է ուղարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշին՝ պահանջելով հակազդել Կորեական թերակղզում ԱՄՆ-ի «վտանգավոր խաղերին», որոնք, նրա կարծիքով՝ կարող են հանգեցնել համաշխարհային մասշտաբի միջուկային աղետի:
ԱՄՆ-ը Վենեսուելայում վարչակարգի փոփոխում չի պահանջում, բայց կարծում է, որ նախագահ Մադուրոյի կամավոր հեռանալը կլիներ ճգնաժամի լուծման ամենապարզ տարբերակը, փետրվարի 1-ին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:
Երեւանի քաղաքապետարանի «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է հայ նշանավոր պետական, քաղաքական ու ռազմական գործիչ, Ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի հիշատակը հավերժացնող մրցութային հանձնաժողովի կազմը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Դարձյալ իրավապահների տեսադաշտում է հայտնվել Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատը՝ ծերանոցը։ Երեկ մեզ հայտնեցին, թե ձերբակալվածներ կան, այդ փաստը թեեւ ոստիկանությունը հաստատեց, սակայն Քննչական կոմիտեի նախագահի խորհրդականը հերքեց․
Արգենտինայի հայկական Prensa Armenia լրատվական գործակալությունը փորձել է բացահայտել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Լատինական Ամերիկայի երկրներ նախատեսված այցելությունը չեղարկելու պատճառները:
Արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնայի մուտք ԱՄՆ արգելվել է:
Երևանի քաղաքապետարանի և Ասիական զարգացման բանկի համագործակցությամբ կյանքի կոչվող Դավթաշեն-Աշտարակի խճուղի նոր ավտոճանապարհի կառուցման աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցով: Ավարտը նախատեսվում է 2018 թվականի տարեվերջին:
Այսօր Դամասկոսի օդանավակայանում ահաբեկչական խմբավորումների զինյալների կողմից հրթիռակոծության է ենթարկվել Սոչիից վերադարձող օդանավը։ Օդանավի ուղևորները վերադառնալիս են եղել Սոչիում կայացած Սիրիայի ազգային երկխոսության կոնգրեսից:
Իսրայելի ռազմաօդային ուժերը փետրվարի 2-ին Գազայի հատվածում հարված են հասցրել ՀԱՄԱՍ-ի դիրքին ի պատասխան հինգշաբթի երեկոյան հրեական պետության տարածքի հրթիռակոծման:
ԿԺԴՀ-ի պատվիրակությունը՝ երկրի ԱԳ նախարարության Եվրոպայի Առաջին դեպարտամենտի ղեկավար Իմ Չհոն Իլի գլխավորությամբ, փետրվարի 2-ին մեկնել է Մոսկվա՝ ռուս գործընկերների հետ խորհրդակցելու հրատապ հարցերի շուրջ:
Հունվարի 31-ին ժամը 15:30-ի սահմաններում Ստեփանակերտ-Ասկերան-Այգեստան-Բերքաձոր խաչմերուկում իրար են բախվել, ՀՀ Սյունիքի մարզի Շինուհայր գյուղի բնակիչ` 1998թ. ծնված Ռ.Ի-ի վարած «ՎԱԶ-2106» և ՀՀ Արարատի մարզի Նորուղի գյուղի բնակիչ` 1959թ. ծնված Դ.Մ-ի վարած «ՎԱԶ-2106» ավտոմեքենաները։
Ամերիկացի գրող Սթեն Լին, որն ստեղծել է Սարդ-մարդու, Հալքի եւ Իքս մարդկանց մասին պատկերապատումները, հոսպիտալացվել է Լոս Անջելեսում:
2018թ. փետրվարի 1-ին տեղի ունեցավ ՀՅԴ Բյուրոյի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հերթական՝ արդեն երրորդ ընդլայնված նիստը: Օրակարգի գլխավոր թեման քաղաքական կոալիցիայի շուրջ մեկամյա գործունեությունն էր՝ առկա ձեռքբերումների, բացերի ու թերությունների գնահատումը, նաև առաջիկա անելիքների ու մարտահրավերների արձանագրումը, դրանք հաղթահարելու պատասխանատու աշխատանքի կարևորումը:
Մինիվենը փետրվարի 2-ի առավոտյան Շանհայում վրաերթի է ենթարկել հետիոտնների բազմությանը, ինչի հետեւանքով տուժել է 17 մարդ:
Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոյի ավագ որդին՝ գիտությունների դոկտոր Անխել Կաստրո Դիաս Բալարտը, փետրվարի 1-ի առավոտյան ինքնասպան է եղել Կուբայում:
«Փաստ» թերթը գրում է.«ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ տեսչական բաժնի գլխավոր մաքսային տեսուչ Միքայել Հովհաննիսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ կառավարության աշխատակազմի գործերի կառավարիչ Դավիթ Բեգլարյանը, ով այս պաշտոնին նշանակվել է իր տիկնոջ` ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանի շնորհիվ, հասցրել է հսկայական ունեցվածք կուտակել:
Նվազագույն պարենային զամբյուղի արժեքը 2017թ. IV եռամսյակի միջին ընթացիկ գներով կազմել է ամսական 32 439.3 դրամ (տարեկան կտրվածքով՝ 389 271.3 դրամ)։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀԿ-ի կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանն արդեն իր թիմն է հավաքում: