
Բժիշկները ցերեկային քունը կապել են վտանգավոր հիվանդության հետ

Ցերեկային ժամերին քնելու ցանկություն զգացող մարդիկ ավելի են հակված Ալցհայմերի հիվանդությանը: Ինչպես հայտնել է MedPage today-ը, այս եզրակացությանն են հանգել ԱՄՆ-ի Վաշինգտոնի համալսարանի բժիշկները։
Հետազոտությանը մասնակցել է 189 մարդ, որոնց միջին տարիքը կազմել է 66: Գիտնականները երկու շաբաթվա ընթացքում ֆիթնես-թրեքերների միջոցով հետեւել են կամավորների կենասաբական ակտիվությանը: Բացի դրանից, բետա-ամիլոիդների (պեպտիդների, որոնք Ալցհայմերի հիվանդություն են առաջացնում) հայտնաբերման համար մագնիսա-ռեզոնանսային շերտագրության միջոցով կատարվել են նրանց գլխուղեղի լուսանկարներ:
Հետազոտողները պարզել են, որ ամիլոիդային թիթեղիկներ ունեցող մարդիկ, որոնք կարող են խախտել ուղեղի աշխատանքը, ավելի վատ են քնում գիշերը եւ հաճախակի քնկոտ են լինում ցերեկը: «Մեր նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ Ալցհայմերի հիվանդության սկզբնական փուլում գտնվող մարդիկ ավելի հաճախ ակտիվություն են հանդես բերում գիշերը եւ քնում կամ իրենց պասիվ են պահում ցերեկը»,- ասում է հետազոտության հեղինակներից մեկը՝ դոկտոր Յո Էլ Յուն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: