Վատ էկոլոգիան մարդու բջիջներին ստիպում է արագորեն ծերանալ. գիտնականներ

Մարդիկ, որոնք մանկության շրջանում ապրել են վատ բնապահպանական միջավայրում, բջիջների մակարդակով ավելի արագ են ծերանում, քան նրանց մյուս հասակակիցները: Այդ մասին գիտնականները հայտնել են այն հոդվածում, որը հրապարակված է Environment International հանդեսում։

«Ծնվելու ժամանակ եւ կյանքի առաջին տարիներին տելոմերների երկարությունը բավականին խիստ է ազդում չափահասության շրջանում տարբեր հիվանդությունների զարգացման հավանականության վրա: Անհրաժեշտ է լրացուցիչ հետազոտություններ անցկացնել օդի աղտոտմամբ պայմանավորված դրանց կրճատման բոլոր հետեւանքները գնահատելու համար»,-հայտարարել է Նյու Յորքի (ԱՄՆ) Կոլումբիական համալսարանի աշխատակից Դելյան Թանը:

Տելոմերները քրոմոսոմների վերջնամասերն են, որոնք գտնվում են մարդու օրգանիզմի յուրաքանչյուր բջիջի միջուկի ներսում: Տելոմերները ԴՆԹ-ն պաշտպանում են վնասվածքներից: Բջջի յուրաքանչյուր բաժանման ժամանակ դրանք կարճանում են. երբ դրանց երկարությունը չի բավականացնում նոր բաժանման համար, բջիջը մահանում է:

Վերջերս գիտնականները հայտնաբերել են, որ տելոմերների երկարությունը եւ դրանց վիճակը կարող են փոխվել ոչ միայն տարիքի հետ, այլեւ օրգանիզմում տեղի ունեցող տարբեր գործընթացների հետեւանքով՝ կապված ընկճախտի, աղքատության եւ սթրեսի հետ: Մասնավորապես, օքսիդանտների եւ մյուս ագրեսիվ մոլեկուլների մեծ քանակությունը բջիջներում հանգեցնում է տելոմերների երկարության անոմալ արագ կրճատման, եւ, համապատասխանաբար, դրանց արագացված ծերացման, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս