Բաժիններ՝

Աֆրինում ավելի քան 300 թուրք զինվորականներ են զոհվել. SDF

«Սիրիական դեմոկրատական ուժերի» (SDF) արաբա-քրդական ջոկատները հայտարարել են սիրիական Աֆրինի շրջանում թուրքական բանակի գործողության ավելի քան 300 մասնակիցների ոչնչացման եւ իրենց 43 մարտիկների զոհվելու մասին: Այդ մասին ասված է SDF-ի հայտարարության մեջ:

«Մենք 43 զոհ ունենք մեր մարտիկների շրջանում, այդ թվում՝ ութ կին՝ YPJ-ից (ինքնապաշտպանության կանանց ուժեր): Վիրավորվել են 134 խաղաղ բնակիչներ, զոհվել են 59 խաղաղ բնակիչներ»,-ասված է հայտարարության մեջ:

«Թուրքական ագրեսիան հանգեցրել է… հարձակվող տարբեր զորքերի 308 անդամների զոհվելու, նրանց թվում կա չորս սպա եւ գեներալ»,- ասված է SDF-ի հայտարարության մեջ:

Ջոկատների հայտարարության համաձայն, հունվարի 20-ից թուրքական ռազմաօդային ուժերը 191 մարտական թռիչք են կատարել եւ 699 արկ նետել Սիրիայի հյուսիսի տարածքի վրա: Գործողության ընթացքում 136 մարտական բախում է տեղի ունեցել SDF-ի եւ հարձակվող ուժերի միջեւ: Ընդ որում՝ SDF-ում հիշատակում են եւս յոթ բախումների մասին, «որոնց արդյունքները հաստատված չեն»:

Մինչդեռ Թուրքիայի առողջապահության նախարարության ներկայացուցիչը հունվարի 26-ին ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ սիրիական Աֆրինում Թուրքիայի զինված ուժերի գործողության ընթացքում զոհվել է երեք թուրք զինվորական, 16 վիրավորներ ստացիոնար բուժում են ստանում:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունվարի 26-ին հայտարարել է, որ Թուրքիան մտադիր է Սիրիայում գործողության անցկացման գոտին ընդլայնել մինչեւ Մանբիջ ու մինչեւ Իրաքի հետ սահմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս