Բաժիններ՝

«Բնակչության լայն հատվածների համար գնաճը երկնիշ թվով է արտահայտվում». տնտեսագետ

«Հունվարի 10-ին ԱՎԾ կայքում մի ֆայլ հայտնվեց, որը ես գնահատում եմ՝ որպես ինքնախոստովանական ցուցմունք»,- այսօր լրագրողներ հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց տնտեսագետ Արտակ Մանուկյանը։

«Եթե դուք այդտեղ նայեք, կտեսնեք, որ շուրջ 20 անուն ապրանքացանկ կա, որի մի մասում թանկացումներ են, մյուսում՝ էժանացումներ։ Կարող է մի բանը կրկնակի աճել, բայց իր ազդեցության չափը լինի շատ քիչ, և դրա արդյունքում՝ սպառողական գների վրա ունենա աննշան ազդեցություն, և՝ հակառակը։ Այս կոնտեքստով եթե ուսումնասիրում ենք, ապա ամենամեծ ազդեցությունը տեղի է ունեցել խնձորի գնով։ Հիմա, եթե մենք այս բոլոր բաղադրիչներն իրար գումարենք, սրանց տեսակարար կշիռը 7.5 տոկոս է։ Իսկ աճի առումով ամենախոշոր ազդեցությունը կարագի գծով է՝ և՛ գնային, և՛ տեսակարար կշռի առումով։ Սրա ընդհանուր ազդեցությունը 44.4 տոկոս է։ Հիմա, եթե այս նույն վարժությունն անենք բոլոր 20 ապրանքների համար, արդյունքում լինում է 266.8 տոկոս, այսինքն՝ ավելի քան 5 անգամ ավելի մեծ, և սրանց տեսակարար կշիռը զամբյուղում 14.7 տոկոս է»,- պարզաբանեց տնտեսագետը։

Նրա խոսքով՝ բնակչության լայն հատվածների համար գնաճը երկնիշ թվով է արտահայտվում. «Աճը երկնիշ է, դրա համար այդ ֆայլը ես համարում եմ ինքնախոստովանական ցուցմունք»։

Մանուկյանն ասաց, որ տարատեսակ քննարկումները ժամանակավրեպ էին, դրանք պետք է ավելի շուտ տեղի ունենային. «Այս բոլոր հարցերի շուրջ պետք է տեղի ունենա պատշաճ պատասխանատվություն։ Պետությունն ունի 3 կարևոր ֆունկցիա՝ անվտանգություն, պաշտպանություն, սոցիալական կարևոր ֆունկցիա։ Այդ սոցիալական ֆունկցիան հենց այն է, որ մենք կարողանանք վերաբաշխում իրականացնել, ավելի առաջանցիկ եկամուտներ ունեցողներին ավելի առաջանցիկ տեմպերով հարկենք, և դա ուղղենք հասարակության բարեկեցությանը»։

Ըստ տնտեսագետի՝ ԱԺ-ի զարգացման պատմության մեջ բյուջեի վերաբերյալ տասնյակ եզրակացություն է եղել, բայց պարզ չէ, թե ի՞նչ մեթոդաբանությամբ են տալիս դրական, բացասական կամ չեզոք եզրակացությունները. «Եթե մենք խոսում ենք պրոֆեսիոնալ խորհրդարանի մասին, այս մասով  էլ պետք է կարգավորում լինի։ Եթե թանկացումների դեմ ուզում են պայքարել, ապա բնական մենաշնորհների ԱԱՀ-ն բնակչության խավերի համար, սպառողների համար հանենք բոլոր բնագավառներում»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս