Թուրքիայի Ազգային մեծ ժողովն ընդունել է մեջլիսի ներքին կանոնակարգում փոփոխություններ նախատեսող օրենքների փաթեթը, որով այսուհետ արգելվելու է մեջլիսի ամբիոնի մոտից բարձրաձայնել Հայոց ցեղասպանության մասին:
Ստամբուլում հուլիսի 27-ից սկսված հորդառատ անձրևները, կարկուտն ու ուժեղ քամին կաթվածահար են արել կյանքը քաղաքում: Ինչպես հաղորդում է թուրքական լրատվամիջոցները, կատարվածի հետևանքով տուժածների թիվը հասել է տասի:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը վերադարձել է Անգլիա՝ ավարտելով ուսումնամարզական հավաքը:
Հուլիսի 20-ին, ժամը 3.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «մարմնի տարբեր մասերի բազմաթիվ կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել մոտ 35-45 տարեկան, անձը չպարզված տղամարդ:
Արդեն կարելի է վստահաբար ասել՝ ռուս-ադրբեջանական հարաբերություններում ինչ-որ բան խառնվել է։ Պատճառների մասին, երեւի, դատողություններ անելու հարկ չկա, դրանք ի հայտ կգան ինքնին։ Փաստ է, որ Բաքվի քարոզչությունը սկսել է երկու թեմա զարգացնել։ Առաջինը Ռուսաստանի իշխանության մեջ էթնիկ հայերի ներկայությունն է։ Փորձ է արվում Մոսկվա-Բաքու տարաձայնությունները ներկայացնել որպես «առանձին ուժերի սադրանք, որի թիկունքում Ռուսաստանի հայկական կառույցներն են եւ ազգությամբ հայ պաշտոնյաները»։
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել է Գյումրիի Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի ընթացքը:
Խոսենք Իսրայելի կողմից զենքի վաճառքի մասին։ Նախորդ տարվա դեկտեմբերին Իլհամ Ալիեւը Բաքվում հանդիպել էր Իսրայելի վարչապետին եւ խոսքի ընթացքում ասել. «Մենք ակտիվորեն համագործակցում ենք պաշտպանության ոլորտում, եւ դա շարունակվում է երկար տարիներ։ Ես կբերեմ մեկ թիվ, որը ցույց կտա, թե որքան մասշտաբային է այդ համագործակցությունը։ Իսրայելի եւ Ադրբեջանի միջեւ զենքի գնման պայմանագրի արժեքը մոտենում է 5 մլրդ դոլարի»,- ասել է Ալիեւը։
Ինչպես տեղեկացրել էինք՝ ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, հուլիսի 25-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 3-րդ կմ-ից դեպի աջ ընկած՝ մոտ 300 մ հեռավորությամբ գտնվող «Դալարիկի ձոր» կոչվող տարածքում, հայտնաբերվել էր հուլիսի 23-ից ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող, Արմավիրի մարզպետի խորհրդական, 1965 թ. ծնված Մանուկ Սիմոնյանի դիակը:
ՀԷՑ-ը նախատեսում է ներգրավել վարկային միջոցներ 160 ԱՄՆ դոլարի չափով, որից 80 միլիոնը կտրամադրի ՎԶԵԲ-ը, 80 միլիոնը՝ ԱԶԲ-ն: Այս առնչությամբ որոշ դիտարկումների արձագանքել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:
Վենեսուելայի բնակչության շուրջ 90 տոկոսը միացել է երկօրյա գործադուլին, որը կազմակերպել էին Սահմանադրական ասամբլեայի գումարման հակառակորդները:
Մինչև 1 մլն ՀՀ դրամ վարկերը տրամադրվում են Բանկի պահանջներին համապատասխանող ընդամենը 1 երաշխավորի առկայությամբ, իսկ 1 մլն ՀՀ դրամը գերազանցող վարկերը` 2 երաշխավորների առկայությամբ:
Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը կարգադրել է Վենեսուելայում գտնվող ամերիկացի դիվանագետների ընտանիքներին լքել երկիրը:
Թուրքիայի զինված ուժերին պատկանող ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Իրաքի հյուսիսում Քրդական բանվորական կուսակցության (PKK) դիրքերին:
Չինաստանի մայրաքաղաքում բացվել Է BRICS-ի երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների յոթերորդ հանդիպումը, ներկայացուցիչներ, որոնք տնօրինում են անվտանգության հարցերը:
Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության գործով 2 անձ ձերբակալվել է։ Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Ռազմական կոալիցիան՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ խոցել է այն հրթիռը, որը թռչում էր մահմեդականների ուխտագնացության գլխավոր կենտրոնի՝ Մեքքայի (Սաուդյան Արաբիա) ուղղությամբ:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը հուլիսի 27-ին հավանություն տվեց այն օրինագծին, որը նախատեսում է ամերիկյան պատժամիջոցների խստացում Ռուսաստանի, Իրանի եւ ԿԺԴՀ-ի նկտամամբ:
Հուլիսի 27-ին ժամը 11:36-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ ժամը 11:34-ին ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել Մարտունու շրջանի «Նովրուզլու» կոչվող տեղանքում «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենա է պայթել հակատանկային ականի վրա:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 28-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Թուրքական հաքերային «Ayyıldız Tim» խմբավորումը կոտրել է պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանի թիվիթերյան էջը:
Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Սևակ Շհոյանը, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանը, դատավոր Վանիկ Վարդանյանը կալանավորվել էին ամբաստանյալ Գոռ Գալստյանի հարազատներից կաշառք վերցնելու մեղադրանքով:
Միացյալ Նահանգները շարունակում է խորապես մտահոգված մնալ Թուրքիայում կառավարությանը քննադատող անհատների հետապնդումների և ձերբակալումների փաստի առնչությամբ:
Հայաստանում բուժման պետպատվերից օգտվողները տարվա կեսերից արդեն հայտնվում են անելանելի դրության մեջ. պետպատվերների լիմիտը սպառվում է, և մարդիկ չեն կարող այդպես բուժօգնություն ստանալ: Իսկ եթե բուժհաստատությունը, այնուամենայնիվ, ցուցաբերում է բուժօգնություն, ապա նրանց՝ պետբյուջեից տրվելիք գումարները չեն փոխանցվում:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները շահմար տեսակի օձին տեղափոխել են անվտանգ տարածք:
Հայկական ֆուտբոլային «Ուլիս-Երևան» ակումբի մարզիչների կողմից կաշառք ստանալու, ասել է, թե խաղը վաճառելու առթիվ հարուցված քրեական գործի դատաքննությամբ ամբաստանյալներից մարզիչի օգնական Ռուբեն Առուշանյանը ճանաչվել է անմեղսունակ և դատարանի որոշմամբ ուղարկվել հարկադիր բուժման:
Սպանության մեջ կասկածվում են ընտանիքի անդամները, մասնավորապես՝ կինն ու որդին։
Արձակուրդային սեզոնը մեկնարկել է, և մինչ ՀՀ պաշտոնյաները մեկնում են գողտրիկ վայրերում հանգիստն անցկացնելու, Արցախում մտահոգված են այս տարվա անտարբերությունից։
Մոտ օրերս տեղի է ունենալու ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի որդու՝ Հայկի հարսանեկան հանդիսությունը: Ամիրյանի որդու հարսնացուն պրիմա պարուհի, ՀՀ վաստավավոր արտիստուհի Ժակլին Սարխոշյանի դուստրն է՝ Լիլի Զախարենկոն:
Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին պատմել է, որ Բրեդ Փիթի հետ ամուսնալուծության հետևանքով առաջացած սթրեսից իր մոտ առողջական խնդիրներ են սկսել, մասնավորապես` հիպերտոնիա, ինչպես նաև դիմային մկանի պարալիզացում:
Հավելվածը ձեր ընկերներին թույլ կտա իմանալ ձեր գտնվելու վայրը, բացի այդ, եթե հեռախոսը միացված է և ձեզ մոտ է, ապա հավելվածը կհայտնի ձեր մտերիմներին, որ ձեզ հետ ամեն ինչ կարգին է։ Դուք ևս կարող եք հետևել ձեր հարազատներին։