Նոր մանրամասներ՝ դատախազի դեմ հարուցված քրեական գործից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Սևակ Շհոյանի դեմ հարուցված քրեական գործից:
Ինչպես հայտնի է, Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Սևակ Շհոյանը, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանը, դատավոր Վանիկ Վարդանյանը կալանավորվել էին ամբաստանյալ Գոռ Գալստյանի հարազատներից կաշառք վերցնելու մեղադրանքով:
Օրերս առերեսում է տեղի ունեցել դատախազի եւ կաշառք տվող Գոռ Գալստյանի մոր՝ Մելանյա Գալստյանի միջեւ: Վերջինս պնդել է, թե ինքը դատախազին չի տվել գումարը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իրավապահները չեն կարող գտնել հենց դատախազի կողմից կաշառք վերցնելու ապացույցներ: Ու հիմա, որպեսզի չստացվի, թե իրենք սխալ են արել՝ աղմուկ-աղաղակով կալանավորելով Շհոյանին, փորձում են համոզել նրան, որ մեղքն իր վրա վերցնի և խոստովանական ցուցմունքներ տա: Առայժմ, սակայն, այս հարցում իրավապահները չեն հասել որևէ արդյունքի»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։