Պետպատվերից օգտվողները տարվա կեսերից հայտնվում են անելանելի դրության մեջ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում բուժման պետպատվերից օգտվողները տարվա կեսերից արդեն հայտնվում են անելանելի դրության մեջ. պետպատվերների լիմիտը սպառվում է, և մարդիկ չեն կարող այդպես բուժօգնություն ստանալ: Իսկ եթե բուժհաստատությունը, այնուամենայնիվ, ցուցաբերում է բուժօգնություն, ապա նրանց՝ պետբյուջեից տրվելիք գումարները չեն փոխանցվում:
Ստեղծված իրավիճակի պատճառն այն է, որ ՀՀ կառավարությունը, մասնավորապես առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, որոշել է «լիմիտավորել» պետպատվերները: «Հայաստանում այժմ պետական պատվերի շրջանակում բժշկական օգնության և սպասարկման պահանջարկը գերազանցում է պետական բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցները։ Խնդրի լուծման նպատակով նախարարությունը մի քանի ուղղություններով աշխատանքներ է տանում»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այսպես են բացատրել խնդիրը առողջապահության նախարարությունից: Սա, թերևս, արդարանալու ամենահեշտ տարբերակն է: Սակայն իշխանությունները ճիշտ կանեին պետական գերատեսչությունների թանկարժեք գնումների, տարբեր անիմաստ ծրագրերի, պատգամավորների և նախարարների վոյաժների վրա ահռելի միջոցներ ծախսելու փոխարեն գումարներն ուղղեին սոցիալական, առողջապահական և կրթական ոլորտ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։