Բաժիններ՝

Արթուր Ալեքսանյանն անցնող տարում առանձնացնում է աշխարհի չեմպիոն դառնալու օրը

Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 2017 թվականը հաջողված է համարում:

«Ինձ համար 2017 թվականը հաջողված էր: Տարվա մեջ առանձնացավ այն օրը, երբ դարձա աշխարհի եռակի չեմպիոն: Պատիվ է ընդգրկվել լավագույն 10-յակում»,-լրագրողների հետ զրույցում ասաց Ալեքսանյանը:

Առաջին անգամ 2017 թվականի տարվա լավագույն մարզիկների տասնյակը ձևավորվել է մարզասերների sms-ների և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում հավատարմագրված մարզական լրագրողների քվեարկության արդյունքների 50։50 համադրությամբ: Ի տարբերություն մյուս տարիների՝ 2017 թվականին Հայաստանի Հանրապետության 10 լավագույն մարզիկների դասակարգում ըստ տեղերի չկա: Տասնյակում ընդգրկված բոլոր մարզիկները համարվում են 2017 թվականի «Հայաստանի լավագույն մարզիկ» և արժանանում միանման խորհրդանշական մրցանակների:

Ահա 2017 թվականի 10 լավագույն մարզիկները. Հենրիխ Մխիթարյան (ֆուտբոլ), Արթուր Ալեքսանյան (հունա-հռոմեական ոճի ըմբշամարտ), Լևոն Արոնյան (շախմատ), Գրիգոր Մխիթարյան (սամբո), Մաքսիմ Մանուկյան (հունա-հռոմեական ոճի ըմբշամարտ), Հովհաննես Բաչկով (բռնցքամարտ), Սիմոն Մարտիրոսյան (ծանրամարտ), Էդգար Ստեփանյան (հեծանվասպորտ), Արթուր Թովմասյան (մարմնամարզություն), Տիգրան Կիրակոսյան (սամբո):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս