Բաժիններ՝

Հայաստանում մթերված պտուղ-բանջարեղենի աճ է արձանագրվել

Հայաստանում ընթացիկ տարում մթերված պտուղ-բանջարեղենի գծով արձանագրվել է աճ: Մինչ այս պահը մթերվել է շուրջ 70 հազար տոննա պտուղ-բանջարեղեն, որից 45 հազարը` բանջարեղեն: Այս տվյալները լրագրողներին ներկայացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը:

«Նախորդ տարի մթերվել էր 61 հազար տոննա պտուղ-բանջարեղեն: Ինչ վերաբերում է խաղողի մթերմանը, ապա մինչ այս պահը այն կազմել է 110 հազար 900 տոննա, նախորդ տարի մթերվել էր 109 հազար 800 տոննա, անցած տարվա մակարդակը պահպանվել է»,-ասաց փոխնախարարը:

Ինչ վերաբերում է թարմ պտուղ-բանջարեղենի արտահանմանը, ապա ընթացիկ տարում Հայաստանից արտահանվել է 119 հազար 200 տոննա պտուղ-բանջարեղեն: Հայկական արտադրանքն արտահանվել է հիմնականում Ռուսաստան: «Հաջորդ տարի իրականացնելու ենք ծրագրեր, որոնք նպաստելու են արտահանման աճին»,-վստահեցրեց Ռոբերտ Մակարյանը: Նա նշեց, որ ներկայում աշխատում են տեխնոլոգիական սարքավորումների, ջերմոցների և սառնարանների լիզինգի ծրագրի վրա, որով ընկերությունները ձեռք կբերեն նշյալ տեխնիկան, կպահպանեն արտադրանքն ու կարտահանեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս