Բաժիններ՝

Ի՞նչ եղան ամերիկյան 8 մլրդ դոլար ներդրումները

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը հոգնել է պատասխանել հարցին, թե ի՞նչ եղան ԱՄՆ դեսպանի հայտարարած 8 մլրդ դոլար ներդրումները:

Երեկ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ այդ հարցին բազմաթիվ անգամ պատասխանել են ինքը, ԱՄՆ դեսպանը:

Ըստ նրա` ԱՄՆ դեսպանը խոսել է ընդամենը էներգետիկ պոտենցիալի մասին, ավելին` ամերիկյան ընկերությունների հետաքրքրությունն արդեն գործնական փուլում է. «Քոնթուր Գլոբալ ընկերությունը ձեռք է բերել մեր խոշորագույն հիդրոկառույցներից մեկը, մեկ այլ ամերիկյան ընկերություն՝ «Ռոբինսը», մասնակցելու է Շնող հիդրոկայանի կառուցման ծրագրին»:

Փոխնախարարի կարծիքով` դաշտի ազատականացման մասին օրենսդրական փաթեթը հունվարին ընդունվելուց հետո ամերիկյան ընկերություններն ավելի շահագրգռված կլինեն մուտք գործելու հայկական շուկա:

Կարդացեք նաև

Մանրամասները` տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս