Մաքսային տեսուչը 6 անշարժ, 3 շարժական գույք է հայտարարագրել. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «ՊԵԿ Նախաբացթողումային հսկողության վարչության Սյունիքի տարածաշրջանային բաժնի Մեղրիի բաժանմունքի 4–րդ հերթափոխի գլխավոր մաքսային տեսուչ Կարեն Պետրոսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը։

Պետրոսյանը հայտարարագրել է վեց անուն անշարժ գույք, որից երկուսն ավտոտնակ եւ մեկական բնակարան, առանձնատուն, բազմամյա տնկի ու հասարակական նշանակության շինություն։ Շարժական գույքը նույնպես քիչ չէ՝ երեք ավտոմեքենա «MITSUBISHI PAJERO 2.4 I–16V», «TOYOTA LAND CRUISER 80 4.2 D» եւ «VAZ 2106» մակնիշների։

Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 20 միլիոն դրամ, 40 հազար ամերիկյան դոլար ու 50 հազար եվրո, իսկ եկամուտները՝ 1 միլիոն 687 հազար դրամ ու ստացվել աշխատավարձից»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031