
Գիտնականները նիհարելու նոր միջոց են հայտնաբերել

Նյու Յորքի նահանգի համալսարանի գիտնականները պարզել են, որ քաղցի զգացումը կարելի է հաղթահարել նեյրոնների խթանման միջոցով: Հետազոտության արդյունքները հրապարակված են PHAS պորտալում։
Համալսարանի աշխատակիցների խոսքով՝ մարդիկ, ինչպես նաեւ կենդանիները, հակված են կերակրի «էմոցիոնալ» ընդունման, նույնիսկ եթե նրանք քաղցած չեն: Ուտի անհրաժեշտ է ներգործել լիմբային համակարգի վրա, որը պատասխանատու է զգայարանների, ինչպես նաեւ ագրեսիայի եւ սթրեսի դրսեւորման համար:
«Սնվելու վարքը վերահսկվում է զանազան նեյրոններով եւ նեյրոնային շղթաներով, որոնք կենտրոնացած են հիմնականում կաթնասունների հիպոթալամուսում եւ հետին ուղեղում»,- ասված է հետազոտության մեջ: Գիտնականները կլոզապին-N-օքսիդ նեյրոլեպտիկ են ներարկել մկների օրգանիզմ, որը ներգործում է միջնորմային կորիզների նեյրոնների վրա:
Դրա հետեւանքով նեյրոլեպտիկ-պատրաստուկ ստացած մկներն սկսել են ավելի քիչ սնունդ գործածել: Ըստ որում կլոզապին-N-օքսիդի ներարկումից կողմնակի ազդեցություններ չեն հայտնաբերվել: Գիտնականները հուսով են, որ այս մեթոդիկան կարելի կլինի արդյունավետ կերպով կիրառել մարդկանց ավելորդ քաշի դեմ պայքարելիս, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: