Գազար, ավոկադո, վիտամին E. 20 րոպե, և արդյունքը կզարմացնի ձեզ
Ճիշտ աշխատանքի համար օրգանիզմին սննդարար նյութեր ու խնամք է հարկավոր։ Fithacker.ru-ն գրում է, որ օրգանիզմում տեղի ունեցող բացասական փոփոխություններն ազդում են մաշկի որակի վրա։ Այդ պատճառով հարկավոր է սնուցել մաշկը։ Այդ գործում օգնության են հասնում բնական բաղադրիչներ՝ գազարն ու վիտամին E-ն։
Առաջին տարբերակ
- Խառնեք գազարն ու ավոկադոն, ավելացրեք վիտամին E-ն։
- Քսեք դեմքին, թողեք 20 րոպե, լվացեք ջրով։
Ավոկադոն մեծ քանակով վիտամին E է պարունակում, ինչի արդյունքում լավացնում է մաշկի որակը, իսկ գազարը բետա-կարոտին է պարունակում, որն օգտակար է կոլագենի արտադրության համար։
Երկրորդ տարբերակ
- 1 հասած բանանը խառնեք 2 պարկուճ վիտամին E-ի հետ։
- Քսեք դեմքին, թողեք 20 րոպե, լվացեք ջրով։
Բանանը մեծ քանակով կալիում է պարունակում, որը հարկավոր է օրգանիզմին։ Մաշկի վիճակը լավացնելու համար խորհուրդ է տրվում նաև շատ ջուր խմել։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը