Բաժիններ՝

ՀՀ կառավարությունը 40 դոլարի պարտք է վերցնում Ասիական զարգացման բանկից

Ազգային ժողովում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների ծրագիր. ենթածրագիր 1» (ընթացիկ գործառնություններ) վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը նշեց, որ նշված վարկային համաձայնագիրը բյուջետային աջակցության վարկ է հանդիսանում: Նրա խոսքով՝ այս վարկի ստացումը հնարավորություն կտա սահուն կերպով անցկացնել 2017 թվականը և ունենալ ֆինանսական կայունության ապահովում:

«Վարկի գումարը 40 հազար ԱՄՆ դոլար է, վարկը տրվում է 15 տարով, որից 3 տարին՝ արտոնյալ, վճարումներ կատարվելու են 24 հավասար մասերով՝ 2020-2031 թվականները»,- նշեց փոխնախարաևը:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը հետաքրքրվեց, թե կա՞ հստակ ծրագիր, որն իրականացվելու է այդ գումարով:

Ի պատասխան՝ Ա. Հայրապետյանն այսաց. «Կոնկրետ վարկային ծրագիրը ծախսային նպատակադրում չունի, հենց դրանով բյուջետային աջակցության վարկը տարբերվում է այլ տեսակի վարկերից: Քանի որ մեր բյուջետային տարին լինելու է դեֆիցիտով, այդ վարկը փակելու է եկամուտների և ծախսերի տարբերությունը: Սա արտաքին աղբյուրներից ներգրավվող վարկային ռեսուրս է, որն ուղղվելու է բյուջետային կայունությունն ապահովելու համար, հետևաբար՝ ինքը կոնկրետ ծախսային բաղադրիչ չի պարունակում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս