Վերջին օրերին հասարակության գրեթե բոլոր շերտերում ամենաքննարկվող թեմաներից մեկը պապիլոմա վիրուսի պատվաստման խնդիրն է։ Հայտնի է, որ այդ վիրուսի դեմ «Գարդասիլ» անունով քառավալենտ պատվաստանյութով պատվաստումները առաջին հերթին՝ վերաբերելու են 2004 թվականի հուլիսից հետո ծնված աղջիկ երեխաներին. Առաջին փուլում պետք է պատվաստվի 13 տարեկան մոտ 16 հազար աղջիկ երեխա։
Տերմինալի գողությունը կանխեցին ԱԱԾ աշխատակիցները։
Եվրամիությունը դեկտեմբերի 11-ին պաշտոնապես հավանություն է տվել պաշտպանության ու անվտանգության բնագավառում մշտական համագործակցության (PESCO) գործարկման մասին փաստաթղթին. համագործակցության նախագծերի ցուցակին հավանություն կտրվի 2018 թվականի սկզբին:
Նավասն ու Կասիլյան անհանգստացած են: Մադրիդի «Ռեալը» մոտ է «Ատլետիկի» դարպասապահ Կեպա Արիսաբալագայի ձեռքբերմանը: Մադրիդցիները 23-ամյա բասկի համար կվճարեն 25 մլն եվրո:
Նյու Յորքի ոստիկանությունն ստուգում է Մանհեթենում պայթյունի վերաբերյալ տեղեկատվությունը, մարդկանց տարհանել են քաղաքի մետրոյի մի քանի գծերից:
Դեկտեմբերի 10-ին, ժամը 13.00-ին, «ՄՏՐ» մակնիշի մոտոցիկլետի վարորդը Իջևանի Անկախության փողոցում վրաերթի է ենթարկել 1966 թ. ծնված Սվետլանա Բեգլարյանին:
Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության ներկայացուցիչը՝ պրն. Բրեդլի Բուզետոն, հանձնեց «Խիզախ կին» մրցանակը։
Քաղաքացիներն ահազանգում են, որ շուկայում հայտնվել է տարօրինակ բրինձ, որը ուշ է եփվում, գարշահոտ է, պարունակում է պլաստմասսա։
Դեկտեմբերի 11-ին ՀՀ ԱԻ նախարարությունում կայացավ հանդիպում-քննարկում՝ նվիրված Խոսրովի և Արտավանի անտառներում տեղի ունեցած հրդեհների հետևանքների վերացմանը: Հանդիպմանը մասնակցում էին այս նպատակով Հայաստան ժամանած ԱՄՆ անտառային ծառայության (ԱՄՆ ԱԾ) հրդեհների գնահատման փորձագիտական խմբի անդամները:
Կիեւի Պեչորյան շրջանային դատարանը, որը դեկտեմբերի 11-ին քննում է «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ Միխեիլ Սահակաշվիլիի նկատմամբ խափանման միջոցի հարցը, որոշում է ընդունել, որ քաղաքական գործիչը դատական նիստին կմասնակցի ոչ թե դատապարտյալների վանդակում, այլ լինելով իր փաստաբանների կողքին։
Շվեյցարական Նիոն քաղաքում կայացավ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը:
«Ով պատրաստ չէ այդ նշաձողին համապատասխան աշխատելու, նա անելիք չունի իր պաշտոնում»,- նշեց Շարմազանովը:
Դեկտեմբերի սկզբին մամուլում տարածված տեղեկատվության համաձայն՝ Հոնոլուլուի քաղաքային խորհրդի անդամ Քիմբերլի Մարկոս Փայնը հայտնել է, որ մտադիր են բարեկամական հարաբարություններ հաստատել Ստեփանակերտի հետ։
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ -HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը քննադատել է Թուրքիայի նախագահի այն հայտարարությունը, թե Հունաստանում մահմեդական փոքրամասնությունը դեռևս չի կարողանում ընտրել իրենց համար գլխավոր մուֆթի (մահմեդական բարձրաստիճան հոգևորական): Ի պատասխան դրան հայ պատգամավորը իր Twitter-ի էջում գրել է.
Երևանի «Արարատ» հոկեյի ակումբը Բելառուսի բաց առաջնության շրջանակում երկու խաղ անցկացրեց «Խիմկի-2»-ի հետ:
Ֆրանսիայի 32 դեպարտամենտներում դեկտեմբերի 11-ին տագնապի բարձր՝ նարնջագույն, մակարդակ է հայտարարված անբարենպաստ եղանակային պայմանների՝ սաստիկ քամու, ձյան եւ անձրեւի տեղումների պատճառով:
Բելգիայում առավոտյան ձյան առատ տեղումներից հետո, որոնք փոխարինել են գիշերային անձրեւին, ձմեռային սեզոնի ավտոմոբիլային խցանումների ազգային ռեկորդ է սահմանվել, դրանց երկարությունը գերազանցել է 900 կիլոմետրը։
«Նոյեմբերի սկզբին սպասվում էին լուրջ ռազմական գործողություններ Արցախի հանդեպ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց Աշխարհաքաղաքական ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Արայիկ Սարգսյանը։
Կաշառք ստանալու, կաշառքի միջնորդության և պաշտոնեական կեղծիք կատարելու փաստերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Կոտայքի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչ Կարեն Չոբանյանը, Ն. Մ.-ին վարորդական իրավունքի վկայական տալու համար անհրաժեշտ քննությունները «դրական» գնահատելու դիմաց, երկու անձի միջնորդությամբ կաշառք է ստացել և պաշտոնեական կեղծիք կատարել, որի հետևանքով ավտոմեքենա վարելու հմտություններին չտիրապետող անձը ստացել է վարորդական իրավունքի վկայական:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Սիրիայում մշտական հիման վրա կգործեն ռուս զինվորականների բազավորման երկու հենակետեր՝ Տարտուսում եւ Հմեյմիմում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Շվեյցարական Նիոն քաղաքում կայացավ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է Գավառում տղամարդուն հրազենային ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքը. առաջադրվել է մեղադրանք:
Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը ԱՊՀ-ի երկրների մշակույթի, գիտության եւ կրթության այլ գործիչների թվում դարձել է «Համագործակցության աստղի» դափնեկիր։
Ֆրանսիան շարունակելու է աշխատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ:
ԿԺԴՀ-ի իշխանություններն աշխատանքներ են կատարում կենսատեխնոլոգիաների ոլորտում, ինչը վերջին հաշվով կարող նրանց կենսաբանական զենք արտադրելու հնարավորություն ընձեռել, սակայն առայժմ այդ գործընթացն, ամենայն հավանականությամբ, չի սկսվել:
Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձ կատարեց մեր մշակութային ժառանգությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցելու նպատակներին, դրա իմաստին, ինչպես նաև վերլուծեց ՅՈՒՆԵՍԿՕ-ում կատարված վերջին իրադարձությունները:
Հայաստանում 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի սպառման սկզբունքը սահմանափակումներ չի նախատեսի քաղաքացիների կողմից ապրանքների ներմուծման ժամանակ:
Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով հաստատված «Հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2017-2018 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»՝ դպրոցականների ձմեռային արձակուրդները կմեկնարկեն 2017թ. դեկտեմբերի 25-ից:
Դեկտեմբերի 11-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Սերժ Սարգսյանի ելույթը շատ սպասված ելույթ էր, որովհետև երկար տարիներ բոլորս գիտենք, որ ունենք գող ու թալանչի համայնքի ղեկավարներ, որոնք մեր աչքի առաջ հարստացել են, մեր քաղաքների, գյուղերի հողերը, անշարժ գույքերը, քաղաքի կենտրոնում գտնվող շենքերը սեփականաշնորհել են իրենց պաշտոնավարման շրջանում»: