
«Ռեալը» ձեռք կբերի «Ատլետիկի» դարպասապահ Կեպա Արիսաբալագային 25 մլն եվրոյով

Նավասն ու Կասիլյան անհանգստացած են: Մադրիդի «Ռեալը» մոտ է «Ատլետիկի» դարպասապահ Կեպա Արիսաբալագայի ձեռքբերմանը: Մադրիդցիները 23-ամյա բասկի համար կվճարեն 25 մլն եվրո:
Ըստ Marca-ի տեղեկության՝ ֆուտբոլիստի հրաժարագինը կազմում է 20 մլն եվրո: Արիսաբալագան «Ռեալի» հետ կկնքի 6-ամյա պայմանագիր՝ տարեկան 2.5 մլն եվրո աշխատավարձով:
Ընթացիկ մրցաշրջանում Կեպան անցկացրած 14 խաղերում բաց է թողել 19 գնդակ (4 խաղ՝ չոր): Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 8 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը