Ինդոնեզիայի Բալի կղզու իշխանությունները մինչեւ դեկտեմբերի 10-ը երկարաձգել են արտակարգ դրության ռեժիմը ամենաբարձր կետում՝ Ագունգ լեռան վրա գտնվող հրաբխի ժայթքման պատճառով:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը մտադիր է Ռուսաստանի եւ Չինաստանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի եւ Վան Իի հետ հեռախոսազրույցների ընթացքում քննարկել ԿԺԴՀ-ին առնչվող հարցերը:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը սեպտեմբերից մինչեւ օրս փոխհատուցում է տվել զոհված 4 զինծառայողի ընտանիքի անդամներին և առաջին կարգի հաշմանդամություն ստացած 1 զինծառայողի:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 30-ին շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության ծառայողի օրվա կապակցությամբ:
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ նոյեմբերի 30-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրասնպորտային միջոցների համար։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 30-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն Մի շարք տարածքներ։
Նյու Յորքի կենտրոնում նոյեմբերի 29-ի երեկոյան կայացել է ԱՄՆ-ի այդ խոշորագույն քաղաքի՝ Ծննդյան տոների գլխավոր տոնածառի լույսերը վառելու արարողությունը:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Տավուշի մարզի գազալցակայաններում 1 խորանարդ մետր գազի գինը թանկացել է՝ դառնալով 200 դրամ: Եթե հանրապետության գրեթե բոլոր գազալցակայաններում գազի գինը տատանվում է 150-ից 180 դրամի սահմանում, ապա Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաքում միանգամից բոլոր գազալցակայաններում գինը թանկացել է:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. ««Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատավարությունը վերջապես թեւակոխեց դատաքննության փուլ: Շուրջ 5 ամիս այս գործով չէր հաջողվում նախապատրաստական փուլն ավարտել՝ տարբեր պատճառներով:
Աշխարհի երկրները պետք է խզեն ամեն տեսակ հարաբերությունները ԿԺԴՀ-ի հետ:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության պետ Արամ Մելքոնյանը 18 անուն անշարժ գույք ունի:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանի, Սևանի, Ջերմուկի և Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանի «Մետրոպոլ» հյուրանոցում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հյուրանոցի 4-րդ հարկից մի կին է ցած ընկել, որը, մեզ հասած լուրերի համաձայն, ՀՀ հայտնի պաշտոնյայի բարեկամն է:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ մեզ հայտնի դարձավ, որ Աբովյանի պետական քոլեջում դասադուլ է հայտարարվել: Սովորողները երկրորդ դասից հետո հրաժարվել են մասնակցել դասերին, որովհետև ջեռուցում չի ապահովվում, և լսարաններում ցուրտ է:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի հորեղբորորդին՝ Միհրան Մովսիսյանը, որ դեռ ապրիլին Վրաստանի իրավապահների կողմից կալանավորվել էր միջուկային նյութերի անօրինական իրացման փորձի համար, ազատ է արձակվել:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում շուրջ մեկ շաբաթ առաջ առևանգված ՀՀ քաղաքացու հարազատները Հայաստանի ոստիկանություն չեն դիմել:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Սերժ Սարգսյանի որոշամբ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի անդամ` վեց տարի պաշտոնավարման ժամկետով:
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Հունվարի 22-ին Ստրասբուրգում մեկնարկելու է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի փեսան՝ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետի տեղակալ Վահան Մամիկոնյանը, դատելով եկամուտների հայտարարագրից, հետ չի մնում աներոջից։
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Ազգային Ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը նոր հորիզոններ է նվաճում: «Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ երկու ամիս առաջ Պողոսյանի հիմնադրած «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ն ձեռք է բերել «Մ.Մ.Մ» անունը կրող եվրոպական արտադրության պատուհաններ և դռներ արտադրող ընկերությունը:
Apple ընկերությունն աշխատում է իր համակարգիչերի գործառական համակարգի անսարքության վերացման վրա:
Արաբական Միացյալ Էմիրությունների Gulf Craft նավաշինարանը պատվիրատուին է հանձնել 41-մետրանոց Lulwa զբոսանավը (Majesty 135 սերիա):
Կանանց կոսմետիկայի ամենագլխավոր եւ ամենաօգտակար առարկա է համարվել նրբունելին:
Ասթման ավելի հաճախ կանանց է ախտահարում, քան տղամարդկանց այն պատճառով, որ նրանց սեռական հորմոնները չեն արգելափակում բորբոքումները եւ չեն դանդաղեցնում թոքերի կողմից լորձի արտաթորումն, ինչպես դա անում է տեստոստերոնը:
NME հրատարակությունը կազմել է բոլոր ժամանակների եւ ժողովուրդների ամենավատ ֆիլմերի ցուցակը:
Անգլիական սուրբծննդյան կեքս. նման կեքս Դուք երբեք չեք պատրաստել:
Նիդեռլանդների Վագենինգենի համալսարանի գիտնականները, որոնք ուսումնասիրել են հրաբխային հողերը, պարզել են, որ անձրեւորդերը կարող են ապրել եւ սերունդ տալ Մարսի գետնի նմանակներում:
Արհեստական բանականություն, նեյրոինտերֆեյս և այլ ֆանտաստիկ տեխնոլոգիաներ, որոնք մոտ ապագայում մեծ տարածում կունենան:
Վիզուալ թեստերն օգնում են շատ բան իմանալ մարդու բնավորության մասին։ Ընդամենը հարկավոր է նայել լուսանկարին և ընտրել այն պայուսակը, որը ձեզ ամենաշատն է դուր գալիս։
1. «Նա, ով օրվա 2/3-րդն իր համար չի օգտագործում, պետք է ստրուկ կոչվի». Ֆրիդրիխ Նիցշե