
Հայտնի են բոլոր ժամանակների լավագույն վատ ֆիլմերը

NME հրատարակությունը կազմել է բոլոր ժամանակների եւ ժողովուրդների ամենավատ ֆիլմերի ցուցակը: Վարկանիշը հրապարակվել է նոյեմբերի 27-ին հրատարակության կայքում։ Վարկանշը կազմվել է Միացյալ Նահանգների էկրաններին Ջեյմս Ֆրանկոյի «Վայ-արարիչը» կինոժապավենի ցուցադրման առթիվ:
Կինոնկարը ներկայացնում է ռեժիսոր, պրոդյուսեր եւ սցենարիստ Թոմի Ուայսոյի «Սենյակը» լեգենդար ֆիլմի նկարահանումների պատմությունը: Քննադատները «Սենյակը» համարում են վատ կինոյի «Քաղաքացի Քեյնը»: Ցանկում տեղ են գտել հինգ ժապավեններ. Էդվարդ Վուդի «Պլան 9 բաց տիեզերքից» (1959), Փոլ Վերհովենի «Շոուգելզը» (1995), Պատրիշիա Բերչի «Բրիոլին 2»-ը (1982), Կլաուդիո Ֆրագասոյի «Տրոլ 2»-ը (1990) եւ Էնտոնի Ս. Ֆերանտեի «Շնաձկան մրրկասյունը» (2013):