Թուրքիայի քաղաքացիներն ավելի շատ են խոսում բջջային հեռախոսով, քան Եվրոպայի որևէ այլ երկրում:
Նոյեմբերի 30-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ընդունել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գծով գրասենյակի ղեկավարի տեղակալ Ռոզարիա Պուլյիզիին:
Մինսկում ավարտվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը:
Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի ստորագրումից հետո մեր և ռուսական լրատվամիջոցներում սկսեց քննարկվել Հայաստան-Եվրասիական տնտեսական միություն փոխհարաբերությունների զարգացման հարցը:
Քուվեյթը Կատարին հրավեր է ուղարկել՝ մասնակցելու Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի (ՊԾԱՊՀԽ) դեկտեմբերին կայանալիք գագաթնաժողովին:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Ալավերդի քաղաքի բնակիչ Ռոման Պողոսյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է սպանության շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Առաջադրվել է մեղադրանք:
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ գյուղական ֆինանսավորման կառույցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Հարությունյանը և «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ Հրաչ Դարբինյանն այսօր ստորագրել են եռակողմ հուշագիր «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի» շրջանակներում համագործակցության վերաբերյալ:
Վրացական կողմի խնդրանքով Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
Ֆրանսիան մտադիր չէ վերանայել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի պայմանները:
Այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին, 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրվել է կահույքի, կենցաղային տեխնիկայի, սարքավորումների և ավտոմեքենաների ներմուծման ծավալների աճ, ինչը պայմանավորված է ինչպես մաքսային ընթացակարգերի բարեփոխմամբ, այնպես էլ բնակչության շրջանում գնողունակության բարձրացմամբ:
Ընտանիքում բռնության կանխարգելման մասին օրենքի նախագծի վերջնական տարբերակում շեշտը դրվել է Հայաստանի քրեական օրենսդրության մեջ գոյություն ունեցող ձևակերպումների վրա. նախագծում որևէ նոր տարր` կապված քրեական օրենսդրության մեջ առկա «ֆիզիկական բռնություն» եզրույթին չի ավելացվել:
Գործադիրը հաստատեց Պետական գույքի կառավարման 2018-2020 թթ. ծրագիրը: Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը նշեց, որ այն պետական գույքի կառավարման գրեթե բոլոր կողմերն ընդգրկող համապարփակ փաստաթուղթ է, որտեղ սահմանված են պետական գույքի կառավարման քաղաքականության հիմնական տարրերը, սկզբունքներն ու գերակայությունները, հիմնական միջոցառումները, սպասվելիք ֆինանսական արդյունքներով և պահանջվող ծախսերով, միջոցառումների համար պատասխանատու մարմիններով, ակնկալվող արդյունքներով:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Ահարոն աբեղա Շահվերդյանը: Տնօրինության համար հիմք է ծառայել Ահարոն աբեղայի կողմից ներկայացրած դիմումը:
Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը հայտնել ֆ, որ ՀԱՊԿ-ի երկրները ահաբեկչական կազմակերպությունների միասնական ցուցակ են պատրաստել։
Կենտրոնական բանկի չորրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրերի համաձայն` Հայաստանում գնաճը կշարունակի ավելանալ` առաջիկա ամիսներին գտնվելով տատանումների թույլատրելի միջակայքում:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է շվեյցարացի գործարար Ջեյքբ Շուլերին, ով ներկայացնում է Շվեյցարիայի ամենահայտնի գինու տներից մեկը՝ Schuler St. Jakobs Kellerei-ը: Ընկերությունը գործունեություն է ծավալել Վայոց ձորի մարզի Ռինդ ու Աղավնաձոր համայնքներում և պատրաստվում է լրացուցիչ ներդրումներ կատարել այն ընդլայնելու նպատակով:
Վրաստանում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Ռուբեն Սադոյանը նոյեմբերի 29-ին իր հավատարմագրերը հանձնեց Վրաստանի Նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին: Համատարմագրերի հանձնմանը հաջորդած առանձնազրույցում Վրաստանի նախագահը շնորհավորեց դեսպանին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ նրան հաջողություն մաղթելով և հույս հայտնելով, որ դեսպան Սադոյանն իր ակտիվ գործունեությամբ նոր էջ կբացի հայ-վրացական հարաբերություններում:
Ռուսաստանը 2018 թվականին «Պրոմսիրյոիմպորտ» կառույցի միջոցով Իրանից 5 մլն տոննա նավթ կգնի: Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի:
Ընթացիկ տարվա հոկտեմբերին, երբ Կատալոնիան քաղաքական ճգնաժամի բարձրակետն էր ապրում, ինքնավարություն այցելած օտարերկրացի զբոսաշրջիկների թիվն անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ նվազել է 4,7 տոկոսով:
Եթե ԵՏՄ-ն ինչ-որ մի պահի որոշի նաև միջամտել այդ ոլորտներին և կարգավորել դրանք, ապա այդ դեպքում կբախվի բավական բարդ իրավիճակի հետ, քանի որ Հայաստանն արդեն միջազգային պայմանագրով ստանձնել է կոնկրետ պարտավորություն՝ համապատասխանեցնել, մոտեցնել իր օրենսդրությունը ԵՄ չափանիշերին.
Նոյեմբերի 30-ին, ժամը 15:18-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծարավ աղբյուրի փողոցում գտնվող «Նոր զովք» սուպերմարկետի պահեստում տեղի է ունեցել պայթյուն:
Դեկտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին:
Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 30-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ – պետաիրավական վարչության պետ Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի անդամ։
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Ասիայի երկրներ շրջագայության շրջանակներում պաշտոնական այցով ժամանել է Բանգլադեշ:
Ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու ինչպես նաև փողերի լվացման գործով 6 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված Սամվել Բաբայանի և մյուսների գործով նոյեմբերի 28-ին հրապարակվեց դատավճռը:
Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 30-ին մասնակցել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լիագումար նիստի շրջանակներում Սահմանադրությամբ նախատեսված օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգին:
«Լրագրողական հասարակական կազմակերպությունները լուրջ աշխատանքի առաջարկ են անում, իսկ բարձրաստիճան պաշտոնյան դա վերածում է լեզվակռվի, և դա փակուղի է ստեղծում և հնարավորություն չի տալիս իսկապես երկխոսություն ու համագործակցություն սկսել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը, թե Թուրքիան պատրաստ է սատարել Ադրբեջանի ցանկացած որոշման Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում:
Սիրիայի խնդրով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան մաքոքային բանակցություններ է սկսել Սիրիայի կառավարության եւ միացյալ ընդդիմության պատվիրակությունների միջեւ, որոնք գտնվում են ՄԱԿ-ի Ժնեւի գրասենյակում, բայց տարբեր հարկաբաժիններում:
Երևանի Հանրապետության հրապարակում նոյեմբերի 30-ին սկսվել են Ամանորի գլխավոր զարդի` տոնածառի տեղադրման աշխատանքները: