Բաժիններ՝

Արաբները «խելացի» գերզբոսանավ են կառուցել

Արաբական Միացյալ Էմիրությունների Gulf Craft նավաշինարանը պատվիրատուին է հանձնել 41-մետրանոց Lulwa զբոսանավը (Majesty 135 սերիա): Այդ մասին հայտնել է Yacht Harbour-ը:

Զբոսանավը նախատեսված է մարմարով հարդարված վեց նավասենյակներում 14 հյուրերի տեղավորման համար: Ուժասարքը 2600-ական ձիաուժով երկու դիզելային շարժիչներն են. առավելագույն արագությունը՝ 16 հանգույց է (ժամում մոտավորապես 30 կիլոմետր):

Նավի առանձնահատկությունը «խելացի տան» տեխնոլոգիաների օգտագործումն է: Դա վերաբերում է սմարթֆոնի օգնությամբ մի քանի գործառույթների՝ լսատեսողական ժամանցային համակարգի, նավի լուսավորման եւ խոհանոցի կառավարման հնարավորությանը:

Պատվիրատուի անունը եւ նախագծի գինը չեն հրապարակվում: Gulf Craft-ը զբոսանավերի նավաշինարան է, որը գտնվում է ԱՄԷ-ի Աջման քաղաքում: Հիմնադրվել է 1982 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս