
Մարսի հողում կարող են որդեր ապրել

Նիդեռլանդների Վագենինգենի համալսարանի գիտնականները, որոնք ուսումնասիրել են հրաբխային հողերը, պարզել են, որ անձրեւորդերը կարող են ապրել եւ սերունդ տալ Մարսի գետնի նմանակներում: Աշխատության մասին հաշվետվությունը հրապարակել է Phys.org-ը:
Մարսյան ռեգոլիտի նմանակման համար գիտնականները հրաբխի մոտ հավաքված գրունտ են վերցրել Հավայիում:
Գիտափորձերի ընթացքում գիտնականներին նաեւ հաջողվել է այդ գրունտի մեջ աճեցնել կանաչ լոբի, սիսեռ, ամսական բողկ եւ այլ տեսակի բույսեր, որոնք անվտանգ են մարդու առողջության համար:
Հետազոտության հեղինակները նշում են, որ իրենց աշխատանքը Մարսի ապագա բնակեցնողներին կօգնի ստեղծելու փակ եւ արդյունավետ էկոհամակարգ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: