«6 թիմ հավակնում է հաղթանակի Պրեմիեր լիգայում». Ժոզե Մոուրինիո
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն գտնում է, որ հաղթողի հարցն ԱՊԼ-ում դեռ բաց է, չնայած «Մանչեսթեր Սիթիի» առաջատարությանը, որն առաջ է անցել իր ամենամոտ հետապնդող «Մանչեսթեր Յունայթեդից» 5 միավորով:
««Չելսին» Չչմպիոն է, նա գտնվում է տիտղոսի հավակնորդների շարքում: Կարծում եմ, որ 6 թիմեր կպայքարեն տիտղոսի համար: Դրանք կարող էին 7-ը լինել, բայց «Էվերթոնը», չնայած հսկայական ներդրումներին, չկարողացավ մտնել պայքարի մեջ»,- Մոուրինիոյին է մեջբերում Sky Sports-ը:
10 տուրերից հետո ԱՊԼ-ի թոփ-6-ում են «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Տոտենհեմը», «Չելսին», «Արսենալը» և «Լիվերպուլը»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը