Բաժիններ՝

Շատ համեղ և օգտակար կիտրոնակոկոսային կոնֆետներ

Բաղադրիչներ (12-15 կոնֆետի համար)

1. Կոկոսի մանրաձավար՝ ջրիկ վիճակում – 1 բաժակ
2. Մեղր – 1/3 բառակ
3. Կիտրոնի կեղև և հյութ – 2 հատ
4. Վանիլին՝ ըստ ճաշակի
5. Կոկոսի քերուկ

Պատրաստման եղանակը

1. Թասի մեջ խառնել կոկոսի մանրաձավարը, մեղրը, 2 կիտրոնի հյութը և կեղևը: Եթե ստացվի չափազանց ջրիկ, ապա կարելի է 2-3 րոպե դնել սառնարանը, որպեսզի պնդանա:

2. Ստացված զանգվածից ձեռքով կամ գդալի օգնությամբ կլոր կոնֆետներ ձևավորել, թավալել կոկոսի քերուկի մեջ և շարել ափսեին:

3. Պատրաստի կոնֆետները դնել սառնարանը և մատուցել սառը վիճակում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս