
«Մանչեսթեր Յունայթեդը» և ՊՍԺ-ն ցանկանում են իրենց շարքերում տեսնել «Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրոյին

«Ռեալի» հենակետային կիսապաշտպան Կազեմիրոն հետաքրքրել է Անգլիայի և Ֆրանսիայի թոփ-ակումբներին: Manchester Evening News-ը վստահեցնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» լրջորեն դիտարկում է Կազեմիրոյին ստորագրելու տարբերակը:
Նշվում է, որ «կարմիր սատանաները» կփորձեն համոզել ֆուտբոլիստին տեղափոխվել Անգլիա՝ առաջարկելով նրան աշխատավարձ գրեթե Պոլ Պոգբայի աշխատավարձի չափով, ով հանդիսանում է թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:
Բացի այդ, կա տեղեկություն, որ այդ ֆուտբոլիստի մասին երազում է նաև ֆրանսիական ՊՍԺ-ն: Փարիզեցիները պատրաստ են կիսապաշտպանի համար պայքարել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:
Ընթացիկ մրցաշրջանում Կազեմիրոն «Ռեալի» կազմում անցկացրել է 7 խաղ և խփել է 1 գնդակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը